Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Գրուզիա Օնլայն»-ը հաղորդում է, որ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենթ Զեքի Կիւմրիւքչիւն այցելել է Ջաւախք: Երկու ամիս առաջ իր պաշտօնն ստանձնած դեսպանի այցելութիւնը կրել է ծանօթացման բնոյթ:

Կիւմրիւքչիւն եղել է Ախալցխա շրջանում: Այնտեղ նա հանդիպում է ունեցել տեղացի պաշտօնատարների հետ եւ այցելել բանտ: Ապա դեսպանն այցելել է շրջանում գործող պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել դասախօսական կազմի եւ ուսանողների հետ:

Դեսպանը հետաքրքրւել է այդ համալսարանում թրքերէնի ուսուցման հարցով եւ ասել, որ ապագային համագործակցելու է համալսարանի հետ: