Աղբիւր՝ www.yerkir.am

Արցախի նախագահ Բակօ Սահակեանի այցը Փարիզ հերթական անգամ նեարդայնացրել է Ադրբեջանին:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է  այցին` նշելով, որ Ֆրանսիայի` երկակի չափանիշների վրայ հիմնւած մօտեցումը ստիպում է վերանայել այդ երկրի հետ կապերը. յայտնում է Trend-ը: Ասւում է նաեւ, որ Ադրբեջանը դիւանագիտական խողովակներով վճռական բողոք կը յայտնի ֆրանսիական կողմին: