Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նախագահ Բակօ Սահաեյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եւրախորհրդարանի պատւիրակութեանը՝ պատգամաւոր Էլենի Թեոխարուսի գլխաւորութեամբ:

Քննարկւել են Եւրախորհրդարանի հետ փոխգործակցութեան հետագայ զարգացմանն առնչւող հարցեր:

Նախագահ Սահակեանը շեշտել է, որ Եւրոպայի եւ նրա տարբեր կառոյցների հետ յարաբերութիւնների հաստատումն ու խորացումը եղել եւ մնում է Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկը՝ բարձր գնահատելով Էլենի Թեոխարուսի եւ Արցախի միւս բարեկամների անձնւէր աշխատանքն այս ուղղութեամբ:

Արցախեան գոյամարտի տարիներին ԼՂՀ-ում իրականացրած բարեգործական առաքելութիւնների, արտերկրում Արցախի Հանրապետութեան քաղաքացիների իրաւունքները եւ օրինական շահերը պաշտպանելու համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրէն Գրիգորեանն Էլենի Թեոխարուսին է յանձնել Ստեփանակերտի պատւաւոր քաղաքացու կոչման վկայականը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլեանը, ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետեանը, պաշտօնատար այլ անձինք: