Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական  լրատւամիջոցներում տեղ գտած այն անհանգստութեանը, որ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի պաշտօնական տեղեկատուներում պատկերւած` Հայաստանի քարտէզում ներառւած է Արցախը:

Երկրի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հիքմէթ Հաջիևը յայտարարել է, որ երկրի դեսպանատները հետաքննում են տւեալ հարցը: Նա նշել է, որ այդ հարցով իրենք դիմելու են կազմակերպութեան անդամ բոլոր պետութիւններին, ինչպէս նաև ԵԱՏՀ քարտուղարութեանը: