Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տաւուշի մարզի Բաղանիս գիւղը:

Այս մասին յայտնել է խոշորացւած Նոյեմբերեան համայնքի ղեկավար Կարէն Աբազեանը:

«Մի քանի օր առաջ էլ են կրակել, երէկ էլ երեկոյեան մի քանի անգամ կրակեցին»,- ասաց նա: Նրա խօսքով` վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գիւղը գնդակոծել է երկու անգամ: Կարէն Աբազեանը նշեց, որ նախկինում կրակոցներն այդքան յաճախակի չէին լինում: