Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մարտի 5-7-ին ՀՀ ԱԳՆ Էդւարդ Նալբանդեանը աշխատանքային այցով կը մեկնի Ժնեւ, մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որտեղ նախատեսւած է նրա ելոյթը:

Ըստ նախատեսւած ծրագրի՝ ՀՀ ԱԳՆ ելոյթ կունենայ Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման մասին Կոնւենցիայի 65-ամեակին նւիրւած բարձրաստիճան քննարկմանը, որը գումարւում է անցեալ տարի Հայաստանի նախաձեռնութեամբ Մարդու իրաւունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունւած ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւի համաձայն: