Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Այսօր մի խումբ քաղաքացիների նախաձեռնութեամբ հրաւիրւել է բողոքի ակցիայ` Երեւանի Սուրբ Կաթողիկէ եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում` կաթողիկոսական նոր ընտրութիւններ կազմակերպելու պահանջով:

Մայր Աթոռի մամլոյ դիւանի պատասխանատու Վահրամ քահանայ Մելիքեանը իր ֆեյսբուքեան էջում տեղեկացնում է, որ կաթողիկոսը նախաձեռնութեան մասնակիցներին հրաւիրել է իր մօտ` հանդիպման:

«Այսօր կայանալիք ցոյցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրաւէր է փոխանցւել յունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ:

Հանդիպման ընթացքում ցոյցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարաւորութիւն կունենայ Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց յուզող հարցերը», -գրել է Մելիքեանը: