Աղբիւր՝ www.yerkir.am

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է «Մամուլի ազատութեան համաշխարհային ցուցիչ 2018» զեկոյցը:

Ըստ DHA-ի՝ զեկոյցի արդիւնքում պարզւել է, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատութեան ցուցանիշով զբաղեցնում է 157-րդ տեղը՝ նախորդ տարւայ համեմատ, 2 հորիզոնականով զիջելով դիրքերը: Զեկոյցում Թուրքիան որակւում է որպէս «աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար»:

Նշւել է նաեւ, որ մամուլի ազատութեան ոլորտում հետընթաց է գրանցել ոչ միայն Թուրքիան, այլեւ աշխարհը: