Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ազգային ժողովում բաց քւէարկութեամբ ՀՀ վարչապետ ընտրւեց Սերժ Սարգսեանը: Նրա օգտին կողմ քւէարկեց 77 պատգամաւոր, դէմ` 17:

Նշենք, որ վարչապետի ընտրութեան համար պահանջւում էր 53 ձայն։

Նրա թեկնածութիւնն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւնները:

Ըստ Սահմանադրութեան՝ Հանրապետութեան նախագահն անյապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրւած թեկնածուին:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նոյն օրը երդւել ու պաշտօնը ստանձնել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը: