Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Արմէն Սարգսեան․ «Աստւած ինձ օգնական»

Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում գումարւեց Հանրապետութեան նախագահի պաշտօնի ստանձնմանը նւիրւած Ազգային ժողովի յատուկ նիստը:

ԱԺ յատուկ նիստը բացւեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանի  խօսքով: Նա տեղեկացրեց, որ յատուկ նիստին գրանցւել է 92 պատգամաւոր, քւորումն ապահովւած է:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մայր օրինակին և Վեհամօր Աւետարանին՝ նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը երդւեց. «Ստանձնելով Հանրապետութեան նախագահի պաշտօնը՝ երդւում եմ. հաւատարիմ լինել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը, եւ իմ լիազօրութիւններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդւել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնութեան ամրապնդման գործում»:

Սարգսեանն իր խօսքն ամփոփեց՝ ասելով. «Աստւած ինձ օգնական»: