Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնւող Արցախի Հանրապետութեան պատւիրակութիւնը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի գլխավորութեամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դէ Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների գործունէութեան, այդ ոլորտում փորձի փոխանակման հնարաւորութիւնների վերաբերեալ, որից յետոյ պատւիրակութիւնը քաղաքապետ Նիեզոնի ուղեկցութեամբ շրջայց է կատարել Բուրգ դէ Պեաժում։

Այնուհետև քաղաքապետարանի հանդիսութիւնների դահլիճում տեղի է ունեցել Ֆրանսիայի Բուրգ դէ Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև Բարեկամութեան հռչակագրի ստորագրման պաշտօնական արարողութիւնը։ Հռչակագիրը ստորագրել են Մարտունու և Բուրգ դէ Պեաժի քաղաքապետեր Մհեր Խաչատրեանն ու Նատալի Նիեզոնը։

Օրւայ աւարտին պատւիրակութիւնը Բուրգ դէ Պեաժում ներկայ է գտնւել «Արցախի ձայներ» խմբի համերգին։

Յիշեցնենք, որ Աշոտ Ղուլեանի ղեկաւարած պատւիրակութեան կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրեանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գևորգեանը: