Աղբիւր՝ www.yerakouyn.com

1918 թւականին, ՀՀ անկախացումէն ետք ռուսական հրամանատարութեան կողմէհայկական Բանակին տնօրինութեան յանձնւած էր 2-րդ, այլ տւեալներով` 3-րդ կովկասեան օդային ջոկատը, որ դարձաւ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի օդային ջոկատի հիմնադրումը կը նշւի 1918 Օգոստոս 15-ին: Օդային ջոկատի առաջինհրամանատարն էր Վոիպովը, որուն 1919-ի սկիզբները փոխարինեց նշանաւոր Արթիւր Վասիլի Ղուլեան–Ռիլսկին (երբեմն նաեւ՝ Գուլեան): Սկզբնապէս հայկական միակ օդային ջոկատը ունէր երեք ինքնաթիռ։