Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Մարդկային ողբերգական կորուստներն Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտութեան ընթացքում մէկ անգամ եւս յիշեցնում են մեզ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չի կարող լուծւել ռազմական ճանապարհով: Ամենօրեայ ճեպազրոյցի ընթացքում նման յայտարարութիւն է արել ԱՄՆ պետական քարտուղարութեան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«Միայն հակամարտութեան խաղաղ կարգաւորումը կարող է օգնել տարածաշրջանի մէջ կայունութեան ու բարգաւաճման»,- ասել է Փսաքին:

Նա ընդգծել է, թէ ԱՄՆ-ն, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է համագործակցելու կողմերի հետ` խաղաղութեան հաստատման համար: