Աղբիւր՝ www.yerkir.am

Լոս Անջելեսում աւարտւեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած «Բերքառատ Արցախ» խորագրի ներքոյ անցկացւած 20-րդ հեռուստամարաթոնը: Արդիւնքում` հաւաքւել է 12.505.456 դոլար նւիրատւութիւն եւ նւիրատւութեան խոստում:

Հեռուսատմարաթոնի աւարտին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր նւիրատուներին` յոյս յայտնելով, որ յաջորդ տարի կը կարողանան այդ գումարը կրկնապատկել եւ եռապատկել: «Պահն է, որ հայրենիքը շատ արագ զօրացնենք: Աստւած բոլորիդ օրհնի»,- ասաց նա:

Յիշեցնենք որ նախորդ տարի անցկացւած` «Իմ Արցախը» խորագրի ներքոյ «Հեռուստամարաթոն 2016»-ի արդիւնքում հաւաքւել էր 15 միլիոն 428 հազար 777 դոլար: 2014 թւականին հաւաքագրւել էր 12 միլիոն 399 հազար 550 դոլար, որն ուղղւել էր Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի շինարարութեանը: «Հեռուստամարաթոն 2015»-ին արձանագրւել էր 10 միլիոն 378 հազար 465 դոլարի նւիրատւութիւն: Հաւաքագրւած գումարն ուղղւել էր Արցախում 5 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպէս նաեւ բարերարների կողմից ընտրւած նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում: