Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը. յայտնում է minval.az-ը:

Ալիեւը տեղեկացրել է Իրանի նախագահին ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւնների ընթացքին:

«Նախագահները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցութեան հեռանկարը, անդրադարձել տարածաշրջանային հարցերի, փոխանակել կարծիքներ ահաբեկչութեան եւ ծայրայեղականութեան դէմ պայքարի հարցերի վերաբերեալ»,- նշւում է հաղորդագրութիւնում: