Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աւարտւեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այս մասին իր թուիթերեան էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի խօսնակ Վլադիմիր Յակոբեանը. «Բանակցութիւններն աւարտւեցին, Ալիեւը լքեց Ժնեւի Մակ-ի գրասենեակում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում Շւեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»:

Վլադիմիր Յակոբեանը նաեւ յայտնել է, որ ՀՀ նախագահը բանակցութիւնների վայրից մեկնել է Շւեյցարիայում ՀՀ դեսպանութիւն, որտեղ նախատեսւած է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Սարգսեան- Ալիեւ հանդիպումը կազմակերպւել էր ԷԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնութեամբ` Շւեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում: Նախքան առանձնազրոյցը ընդլայնւած կազմով հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի, ինչպէս նաեւ ԷԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրիւ Շէֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիայ) ու ԷԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցութեամբ: