Աղբիւր՝ www.yerkirmedia.am

2017 թւականի առաջին եռամսեակի տւեալներով ԱՀ զբօսաշրջութեան բնագաւառը աճ է գրանցել բոլոր ուղղութիւններով:

Ինչպէս տեղեկացրին Արցախի Հանրապետութեան էկոնոմիկայի նախարարութեան աշխատակազմի զբօսաշրջութեան վարչութիւնից, ԱՀ արտաքին գործերի նախարարութեան տւեալներով 2017 թւականի յունւար-յունիս ամիսներին Արցախում գրանցւել է 26 տոկոս օտարեկրկեայ զբօսաշրջիկների թւի աճ,  2015 թւականի նոյն ժամանակահատւածի համեմատ (2016 թւականի համեմատ այն կազմել է 46%):

Այցելութիւնների քանակը աւելացել է նաեւ հիմնական զբօսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել աւելի քան 5000 այցելու` ինչը 62 տոկոսով աւել է 2015 թւականի նոյն ժամանակահատւածի համեմատ:

Հաշւարկային գնահատականներով  զբօսաշրջութիւնից ստացւած եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս):