Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Յուլիսի 16-ին «Տաթեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ` մէկ օրում սպասարկելով 1371 ուղեւորի: Նախորդ ռեկորդը սահմանւել էր 2014 թւականի յուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մէկ օրում սպասարկել էր 1321 ուղեւորի:

«Տաթեւեր» յետադարձելի ճոպանուղին կառուցւել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար յետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարութիւնը` 5752 մ., այլեւ ճոպանուղու կառուցման ժամկէտները` ընդամէնը 10 ամիս: