Աղբիւր՝ www.yerkir.am

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան այսօր (7 Յուլիսի 2017) տարածւած հաղորդագրութիւնը, թէ իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախեան զինւած ուժերը բերւել են մարտական պատրաստականութեան, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը  թիրախային կրակային հարւածներ են հասցրել` շարքից հանելով մեծ քանակութեամբ կենդանի ուժ, մի քանի միաւոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակութեան օբյեկտների ենթակառուցւածքներ, հերթական ապատեղեկատւութիւն է:

Պարզապէս ադրբեջանական կողմն, իր սովորութեան  համաձայն ցանկալին ներկայացնում է իրականութեան փոխարէն:  Առաջնագծում  ստեղծւած օպերատիւ իրադրութեան մասին մենք արդէն այսօր տեղեկացրել ենք: Պաշտպանութեան բանակը շարունակում է վստահօրէն իրականացնել իր առջեւ դրւած մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժէք վերահսկողութիւն: