Աղբիւր՝ www.yerkirmedia.am

National Geographic-ը հրապարակել է աստղերի դիտման համար աշխարհի լաւագոյն հինաւուրց վայրերի ցանկը, որում ընդգրկել է նաեւ հայկական Քարահունջը:

Յօդւածում նշւում է, որ հայկական Սթոունհենջը գտնւում է Պորտուգալիայի կրոմլեխից (քարերի յուշարձանից) դէպի արեւելք 3,000 մղոն հեռաւորութեան վրայ` Սիսիան քաղաքի մօտ: Այն յայտնի է նաեւ որպէս Զօրաց քարեր, քարերի ընդհանուր քանակը 223 է, որոնցից մի քանիսը կշռում է ընդհուպ մինչեւ 10 տոննա, իսկ մի մասն ունեն շրջանաձեւ անցքեր:

Քարահունջի հետ միասին ցանկում ընդգրկւած են նաեւ Նիւ Մեքսիկոյի, Պորտուգալիայի, Յունաստանի, Քէնիայի, Իրանի, Աւստրալիայի, Կալիֆորնիայի նմանատիպ վայրերը: