Աղբիւր՝ www.yerkir.am

Նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարաւային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, դեռեւս չպարզւած հանգամանքներում, մահացու հրազէնային վիրաւորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնւած Վարդան Յովհաննէսի Առաքելեանը:

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: