Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ադրբեջանին պարտադրում են, որ ճանաչի Արցախի անկախութիւնը: Նման սենսացիոն յայտարարութեամբ կառավարութեան նիստում հանդէս է եկել Հէյդար Ալիեւը: Նրա խօսքով` փակ դռների յետեւում իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախութիւնը:

«Փակ դռների յետեւում մեզ վրայ մեծ ճնշում է գործադրւում` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիւանագիտութեան որոշ կանոններ: Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- յայտարարել է Ալիեւը:

Նրա խօսքերը հրապարկւել են պաշտօնական հաղորդագրութիւնում: Ըստ նրա` Արցախի հարցում Ադրբեջանի դէմ ակտիւ քարոզչութիւն է տարւում:

«Արեւմտեան մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների կողմից մեր դէմ իրականացւող զրպարտանքի, բամբասանքների եւ վիրաւորանքների արշաւի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Քանի դեռ մենք ենք իշխանութիւնը, իսկ հանրաքւէն, փառք Աստծոյ, ցոյց տւեց, որ մենք դեռ երկար կը լինենք իշխանութիւն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ», - եզրափակել է Ադրբեջանի նախագահը կառավարութեան անդամների հետ հանդիպման ժամանակ: