Աղբիւր՝ www.yerkir.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը յոյս ունի, որ միջազգայյին հանրութիւնը կօգնի ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը: Այդ մասին նա յայտարարել է Հէյդար Ալիեւի անւան կենտրոնում Ադրբեջանի կառավարութեան, հասարակական կազմակերպութիւնների եւ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Ես յոյս ունեմ, որ միջազգային հանրութիւնն ի զօրու է  անհրաժեշտ օգնութիւն տրամադրել»,- ասել է նա: