Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել Կարէն Կարապետեանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

Նախագահի հրամանագրում մասնաւորապէս ասւած է.

«Ղեկավարւելով 2005 թւականի փոփոխութիւններով Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 55-րդ յօդուածի 4-րդ կէտով`  Կարէն Կարապետեանին նշանակել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ»:

 Հայաստանի Հանրապետութեան նախագահ

Նշենք, որ Յովիկ Աբրահամեանը վարչապետի պաշտօնից հրաժարական է ներկայացրել նախորդ շաբաթ: