Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Օգոստոսի 2-ի լոյս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 350 կրակոց:

Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում ականապայթիւնային մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնւած Գէորգ Արթուրի Յարութիւնեանը:

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: