Աղբիւր՝ www.yerkir.am

Յուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, հակառակորդի կողմից արձակւած գնդակից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող Արսէն Արայիկի Առաքելեանը: Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն: ԼՂՀ Պն-ը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհւած զինծառայողի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: