Աղբիւր՝ www.asbarez.com

 

Արցախում աշխատանք փնտռողների թիւը նախորդ տարի նւազել է 291-ով: 1 յունւար 2014-ի դրութեամբ աշխատանք փնտռող անձերի թիւը Արցախում եղել է 2861 մարդ, որոնցից 2754-ը՝ կիներ: 1 յունւար 2013-ի դրութեամբ՝ աշխատանք փնտռող անձերի թիւը 3152 էր, 3005՝ կիներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան աշխատանքի եւ ընկերային հարցերի նախարարութեան տւեալներով՝ 2567 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ, անոնցից 408-ն ստանում է գործազրկութեան նպաստ: Գործազուրկների 66.7 տոկոսը 30-50 տարեկան անձերն են: Բարձրագոյն կրթութիւն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թւի 11.4 տոկոսը՝ 2012-ի 13.6 տոկոսի փոխարէն, միջին մասնագիտական կրթութիւն ունեցողները՝ 24.4 տոկոս՝ 2012-ի 37 տոկոսի փոխարէն:

2014-ի սկզբում աշխատանք է գտել 189 անձ, որի 172-ը գործազուրկ էր: Աշխատանք գտածների 80.4 տոկոսը կիներ են: Նրանք հիմնականում սկսել են աշխատանքի առեւտրի եւ հասարակական սննդի, մթերման, կրթութեան եւ մշակոյթի ոլորտների, պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգում։