Աղբիւր՝ www.yerkir.am 

Արցախի ՄԻՊ Արտակ Բէգլարեանը թւիթերեան իր միկրոբլոգում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարւածները Ստեփանակերտին եղել են ուղղւած Մօր եւ մանկան առողջութեան կենտրոնին եւ կենտրոնական շուկայի յարակից բնակելի տարածքներին։

«Կրկին թիրախաւորւեց հիւանդանոցը։ Երկու քաղաքացիական անձ ծանր վիրաւոր է»,- իր գրառման մեջ նշել է Բէգլարեանը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Իտալիայի Պալերմօ քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, ինչպէս նաեւ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ եւ հասարակական օբյէկտները թիրախաւորելու բազմաթիւ դէպքերը: Այս մասին յայտնում են Արցախի տեղեկատւական շտաբից։

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում յարաբերական կայուն լարւածութիւնը պահպանւել է ճակատային գծի բոլոր ուղղութիւններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանութեան բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաեւ խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչութեան շրջանում կան տուժածներ:

Կէսգիշերից յետոյ թշնամական դիւերսիոն խումբը փորձել է յաջողութեան հասնել Շուշիի ուղղութեամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների եւ կամաւորականների կազմակերպւած դիմադրութեանը եւ կրելով մեծաթիւ կորուստներ, յետ է շպրտւել:

Ներկայ պահին յայտնաբերւած թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողութիւնները շարունակւում են:

Օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

 

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir»- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լիուն յայտնել է, որ անհրաժեշտ է ընդունել արցախեան հակամարտութեան շուրջ խաղաղութեան բանաձեւը, որի համահեղինակն է ինքը: Գրում է «Tert.am»-ը:

«Ես միշտ եղել եմ Հայաստանի դաշնակիցը եւ կարծում եմ, որ հրամայական է Արցախի Հանրապետութեան հակամարտութեան շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան բանաձեւն առաջ տանելը: Վստահ եմ նաև, որ ինքնորոշումը մարդու հիմնարար իրաւունքներից է եւ կարևոր ժողովրդավարական արժէք: Այդ իսկ պատճառով հպարտ եմ լինելու կոնգրեսական Ֆրենկ Փալոունի՝ հոկտեմբերի 23-ին ներկայացրած H. Res.1203 բանաձեւի համահեղինակը: Այս բանաձեւ ճանաչում է Արցախի ինքնորոշման իրաւունքն ու դատապարտում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանում»,- ասւում է կոնգրեսականի յայտարարութեան մէջ:

Վերջինս յաւելել է նաեւ, որ նաև Ներկայացուցիչների պալատում Ջեքի Սփիերի՝ հոկտեմբերի 1-ին ներկայացրած H. Res.1165 բանաձևի համահեղինակն է: Տւեալ բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի յարձակումներն Արցախի դէմ եւ հաստատում Կոնգրեսի հաւատարմութիւնը Թուրքիայի շարունակական միջամտութիւնը զսպելու հարցում:

Աղբիւր՝ www.yerkir.am 

Բաքւի կառավարութեանը մօտ կանգնած մարդիկ յայտնում են Լենքորան քաղաքում իսրայէլական դրօշ բարձրացնելու մասին. յայտնում է իրանական «Ազարիհա» Telegram ալիքը:

Կառավարութեանը մօտ կանգնած Ֆարիզ Իսմայիլզադէն այդ լուրն անւանել է «աշխարհաքաղաքական հաղթանակ»: Այս տեղեկութիւնը հաստատել է նաեւ Լենքորանի համալսարանի պրոֆեսոր Եադեգար Սադեգլին:

Նշենք, որ Լենքորանը Թալիշստանի մայրաքաղաքն է, որը գտնւում է Իրանի սահմանից 45 կմ հեռու:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիւութեամբ ընթացել են մարտական գործողութիւններ:

Արցախի ՊԲ-ից յայտնում են, որ որոշ ուղղութիւններում ծաւալւող թշնամական շարասիւները յայտնաբերւել եւ ոչնչացւել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաեւ հրթիռահրետանային հարւածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարաւ-արեւելեան ուղղութեամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մօտեցնել զրահատեխնիկայ: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողութիւնների արդիւնքում խոցւել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշւել:

Ներկայ պահին օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը գտնւում է ՊԲ վերահսկողութեան ներքոյ:

Աղբիւր՝ www.yerkir.am 

Րաֆֆի Քորթոշեանը գրում է.

«Արցախի պաշտպանութեան բանակի կողմից ձերբակալւած թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական բանակի անդամ Սիրիայի Իդլեբ նահանգի Ջսր Ալ-Շղուր շրջանի Ալ-Զիյադիէ գիւղի բնակիչ Իւսեֆ Ալ-Աբեդ Ալ-Հաջին ինչպէս պարզւում է (համացանցում կարճատեւ պրպտումներից) սերում է ահաբեկչական կարկառուն անցեալ ունեցող ընտանիքից: Վերջինիս համագիւղացի-ազգականներից (տոհմից) առնւազն 4-ը սպանւել են Սիրիական բանակի դէմ մղւած մարտերում.

 

  1. Սաբեթ Ալ-Հաջի. սպանւել է 2015 թ. յուլիսի 24-ին

 

  1. Օսման Ալ-Հաջի. սպանւել է 2016 թ. ապրիլի 14-ին

 

  1. Նիզար Ահմեդ Ալ-Հաջի. սպանւել է 2017 թ. օգոստոսի 25-ին

 

  1. Մահմուդ Ահմեդ Ալ-Հաջի. սպանւել է 2017 թ. օգոստոսի 25-ին»:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Օհայօ նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջէյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրէնսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպէս նաեւ Արցախի դէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձեւ: Ինչպէս տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի տարածած հաղորդագրութիւնը, այս բանաձեւի վերաբերեալ Օհայօ նահանգի Օրէնսդիր ժողովի քւէարկութիւնը կարող է կայանալ արդէն նոյեմբերի 14-ին:

Բանաձեւն ընդգծելու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի կառաւարութիւնների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտութիւնը ՝ հակամարտութեան կայուն եւ խաղաղ կարգաւորմանը հասնելու համար:

«Օհայօում բնակւող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիւ էր նահանգի ներկայացուցիչ Ջէյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրէնսդրութեան վրայ։ Դա իսկապէս ոգեւորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայօ նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայօում, այլեւ հասկանում են այն արժէքը` ազատութիւնը եւ ժողովրդավարութիւնը, որը կարեւոր դեր է խաղում ամբողջ աշխարհում», – ասել է Օհայօ նահանգի հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Դաւիթ Գրիգորեանը:

Բանաձեւի ընդունումից յետոյ Օհայօ նահանգի օրէնսդիր մարմինը կմիանայ ԱՄՆ ինը նահանգներին եւ անհամար քաղաքներին ու շրջաններին ՝ Արցախի Հանրապետութեան ինքնորոշման եւ անկախութեան ճանաչման հարցում:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացւել է հակառակորդի հերթական հարւածային անօդաչուն: Այս մասին   հաղորդում է Արցախի պաշտպանութեան բանակի պաշտօնական կայքը։

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում մարտերը շարունակւել են հարաւ-արեւմտեան, հարաւ-արեւելեան եւ հիւսիսային ուղղութիւններում: Մարտական գործողութիւններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախաւորել խաղաղ բնակավայրերը, մասնաւորապէս հրթիռահրետանային հարւածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին եւ Քարին Տակ գիւղին: Նշւած ուղղութիւնների վրայ աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցւել են թիրախային հարւածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միաւոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Աւետարանոց-Սղնախ հատւածում, սակայն, խոցւելով բանակային ուժերի կողմից եւ կրելով մեծաթիւ կորուստներ, յետ են շպրտւել:

Առաւօտեան թշնամական ուժերը վերսկսել են յարձակողական գործողութիւնները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողութիւն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտութեան վերջինիս հասցնելով նպատակային հարւածներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - ԱՄՆ Նիւ Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել: Այս մասին յայտնում է ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը:

«Օրինագիծը ներկայացւել է նահանգի սենատոր Ջոզէֆ Լագանայի ջանքերի արդիւնքում»,- նշւում է տարածւած հաղորդագրութիւնում:

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոեանը։

«Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զէնք, որ ունի քիմիական զէնքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ գտնւող անտառների նկատմամբ:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի հրատապ քննութեան արդիւնքներով, Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք աշխատանքներով հաստատւել է ոչ միայն այս փաստը, այլ նաեւ պարզւել է, որ անտառներում թէ՛ ցերեկային, թէ՛ գիշերային ժամերին զինւած յարձակումներից պատսպարւում են նաեւ խաղաղ բնակիչներ:

Այսինքն՝ զանգւածային ոչնչացման բնոյթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինւած ուժերի կողմից օգտագործւում է  շրջակայ միջավայրի ու նաեւ քաղաքացիական բնակիչների դէմ: Դրա կիրառութիւնը նման պայմաններում միջազգային իրաւունքի ակնյայտ արգելքների ներքոյ է»,- գրել է Թաթոեանը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

Ադրբեջանի զինւած ուժերը հրետակոծել են Սիւնիքի մարզի Դաւիթ Բէկ գիւղը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը:

«Այս ուղղութեամբ մարտական գործողութիւններ եղել են, եւ Ադրբեջանի զինւած ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակւել է, կան կոնկրետ հետեւանքներ»,- ասաց Յովհանիսեանը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը նամակ է յղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դէմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծւած իրադրութիւնը եւ առաջացած մարտահրաւէրները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նամակում, մասնաւորապէս, ընդգծւել է Մերձաւոր Արեւելքից օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների տեղափոխման եւ վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դէմ մարտական գործողութիւններում ներգրաւման հանգամանքը: 

Հաշւի առնելով մարտական գործողութիւնների Հայաստանի Հանրապետութեան սահմանին մօտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդէն իսկ տեղի ունեցած ոտնձգութիւնների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անյապաղ խորհրդակցութիւններ՝ սահմանելու աջակցութեան տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնութիւնը կարող է յատկացնել Հայաստանի Հանրապետութեանը՝ իր անվտանգութեան ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային յարաբերութիւնները եւ  1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ աջակցութեան մասին» պայմանագրի 2-րդ յօդւածը:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir 

«alikonline.ir» - ԼՂ հակամարտութեան կարգաւորման Իրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ: Այս մասին այսօր՝ վաղ առաւօտեան Մոսկւա ժամանելուց յետոյ յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ, ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցով Իրանի յատուկ բանագնաց Սէյէդ Աբբաս Արաղչին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Թեհրանի նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ եւ հաշւի է առնում ներգրաււած կողմերի ցանկութիւնները»,- ասել է Արաղչին՝ յաւելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին 30 տարիների ընթացքում չեն կարողացել ոչինչ անել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնը կարգաւորելու համար, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր նախաձեռնողական ծրագրով եւ տարածաշրջանային համագործակցութեամբ փորձում է վերջ տալ Բաքւի եւ Երեւանի միջեւ հակամարտութեանը: Մեզ, իհարկէ, բարդ առաջադրանք է սպասւում»:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յստակեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներգրաււած արտաքին խաղացողները (ԱՄՆ, Ֆրանսիա) հեռու են տարածաշրջանից եւ ոչ միայն քաղաքականապէս, այլեւ հոգեբանական եւ բարոյական առումով որեւէ կապ չունեն տարածաշրջանի հետ եւ ցանկութիւն չունեն հասնել Ղարաբաղում խաղաղութեան կայացմանը:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջարկած նախագիծը հիմնւած է հումանիտար սկզբունքների վրայ, ներառեալ՝ զինադադարի հաստատումը, քաղաքացիական բնակավայրերի վրայ յարձակումների դադարեցումը եւ տեղահանւածների վերադարձն իրենց բնակավայրեր: Մենք ներկայացնում ենք ԼՂ հակամարտութեան կարգաւորման մեր նախագիծը եւ սպասում ենք հակամարտութեան կողմերի պատասխանին»,- ասել է Արաղչին: 

Նշենք, որ ԱԳՆ տեղակալը երէկ՝ հոկտեմբերի 28-ին Իրանի նախագիծը ներկայացրել է Բաքւում, որը ըստ նրա՝ ընդառաջւել է Ադրբեջանի ղեկավարութեան կողմից: Արաղչին, այսօր, նախագիծը կը ներկայացնի Մոսկւայում, որից յետոյ կայցելի Երեւան եւ Անկարա:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում կայուն-լարւած օպերատիւ իրադրութիւնն էական փոփոխութիւնների չի ենթարկւել:

Կէսգիշերից յետոյ եւ վաղ առաւօտեան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակավայրերի թիրախաւորումը: Մասնաւորապէս թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծութեան են ենթարկւել Ստեփանակերտը,  Շուշին եւ յարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանութեան ուժերի կողմից ոչնչացւել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարւածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահօրէն իրականացնել առաջադրւած մարտական խնդիրները՝ օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը պահելով վերահսկողութեան տակ:

 

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն

 

 

Աղբիւր՝ www.yekir.am 

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Իտալիայի հայերի միութեան ֆէյսբուքի էջը:

 

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախութիւնըԱղբիւր՝ www.yerkir.am 

Ամերիկայի Միացեալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Քաղաքային խորհուրդն անկախութեան ճանաչման բանաձեւն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացւող նիստում:

Արցախի անկախութեան ճանաչման բանաձեւը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրէժ Աղաջանեանը: Բանաձեւում նշւում է, որ Արցախի Հանրապետութիւնը, որը յայտնի է նաեւ որպէս Լեռնային Ղարաբաղ, պատմականօրէն հայկական տարածք է, որի բնակչութեան մեծամասնութիւնը մշտապէս եղել են հայեր:

«Արցախի Հանրապետութիւնն ազատ, ինքնիշխան պետութիւն է՝ հիմնւած միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում եւ Հայաստանում հայերի դպրոցները, հիւանդանոցները, եկեղեցիները եւ տները յարձակման են ենթարկւում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանութիւնը»,- ասւում է բանաձեւում:

Արցախի անկախութիւնը ճանաչելու կոչ է արւում նաեւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահին եւ ԱՄՆ Կոնգրեսին:

 

Աղբիւր՝ www.nkrmil.am 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում պահպանւել է յարաբերական կայուն-լարւած իրադրութիւն:

Երեկոյեան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնաւորապէս թիրախում էին յայտնւել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գիւղերը:

Ներկայումս տեղային նշանակութեան մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղութիւններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիւերսիոն խմբերի ոչնչացման գործողութիւնները:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութիւն