Հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից հումանիտար հրադադար է սկսւում. ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւնների աւարտին յայտարարութիւն է ընդունւել։ Տեղեկացնում է «Yerkirmedia.am»-ն:

1. Հրադադարի ռեժիմը յայտարարւում է 2020 թ. Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից 00 րոպէից` մարդասիրական նպատակներով, միջնորդութեամբ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի չափանիշներին համապատասխան, ռազմագերիների եւ այլ կալանաւորւած անձանց եւ սպանւածների մարմինների փոխանակման համար:

2. Հրադադարի յատուկ պարամետրերը կը համաձայնեցւեն յետագայում:

3. Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ, հիմնւած կարգաւորման հիմնարար սկզբունքների վրայ, սկսում են առարկայական բանակցութիւններ հնարաւորինս շուտ խաղաղ կարգաւորման հասնելու համար:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի գործուն ձեւաչափը:

 

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք.

«Գիշերւայ ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ եւ ամրանալ հարաւարեւելեան ուղղութեամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինւած ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցւել են:

Առաւօտեան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարւածից յետոյ, մարտադաշտում թողնելով եւս 60 զոհ, ինչպէս նաեւ 22 միաւոր խոցւած, մի քանի տասնեակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերյագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի:

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարաւարեւելեան ուղղութեամբ խոցւել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա:

Ճակատի տարբեր ուղղութիւններում ստեղծւել են հնարաւորութիւններ յաջողութիւնները զարգացնելու համար»:

 

«ԼՂ հակամարտութեան գօտում մարտական գործողութիւններն անյապաղ դադարեցնելու վերաբերեալ միջազգային հանրութեան բազմաթիւ կոչերից յետոյ, գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել:

Յետագայ սրացումների դէպքում ամբողջ պատասխանատւութիւնը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանը:

 

 

 

Գիշերւայ ընթացքում եւ այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում մարտերը տարբեր ինտենսիւութեամբ շարունակւում են. այս մասին յայտնում է ՀՀ ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը:

 

 

Արցախի նախագահի խօսնակ Վահրամ Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, որ հայկական զինուժը հարւածել է Գեանջայի ռազմական օդանաւակայանին։

«Գեանջայի ռազմական օդանաւակայանը յօդս ցնդեց: Առաջին»,- գրել է նա:

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը գրում է.

«#հրատապ

Չնայած բազմաթիւ նախազգուշացումներին` Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախաւորել Ստեփանակերտի խաղաղ բնակչութեանը` օգտագործելով «Պոլոնեզ» եւ «Սմերչ» համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայւած զինւորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանութեան բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչութեանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները` հնարաւոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամէնի ամբողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

 

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ վերադարձայ առաջնագծից: Եղել եմ տարբեր հատւածներում. ամենուրէք առկայ է ոգեւորութիւն, սխրանք, հերոսութիւն: Մեր յաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հաւաքական ուժի եւ յարատեւութեան բացառիկ դրսեւորում է:

Ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Պաշտպանութեան բանակին եւ նրա հրամկազմին` իրենց առջեւ դրւած խնդիրը փայլուն կատարելու համար»:

 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. Արցախի Պաշտպանութեան նախարարութիւն (3 հոկտեմբեր 2020)

Եղոյեան Արսէն Մերուժանի, ծնւ. 2001թ.
Ստեփանեան Լեւոն Համլետի, ծնւ. 2001թ.
Առաքելեան Էդգար Արայիկի, ծնւ. 2000թ.
Առաքելեան Վահէ Արայիկի, ծնւ. 2000թ.
Մկրտչեան Սարիբեկ Յովհաննէսի, ծնւ. 2000թ.
Բաբայեան Սուրէն Յարութիւնի, ծնւ. 2000թ.
Միկիչեան Գագիկ Սմբատի, ծնւ. 2001թ.
Լոգեան Արտեօմ Էդւարդի, ծնւ. 2001թ.
Պետրոսեան Վաչէ Արարատի, ծնւ. 1996թ.
Կամաւորական Յովհաննիսեան Կարէն Ստեփանի, ծնւ. 1997թ.
Գրիգորեան Արսէն Վրէժի, ծնւ. 2001թ.
Մկրտչեան Արամ Մհերի, ծնւ. 2002թ.
Ղեւոնդեան Գոռ Յովսէփի, ծնւ. 2000թ.
Գալստեան Երեմ Վանուշի, ծնւ. 1979թ.
Երանոսեան Արթուր Դերենիկի, ծնւ. 1995թ.
Արզումանեան Դաւիթ Վլադիմիրի, ծնւ. 1986թ.
Մարտիրոսեան Ալբերտ Բարեղամի, ծնւ. 1995թ.
Սարգսեան Գառնիկ Վարդանի, ծնւ. 1990թ.
Մալխասեան Գառնիկ Լեռնիկի, ծնւ. 1991թ.
Խաչատրեան Դերենիկ Խաչիկի, ծնւ. 1996թ.
Վարդազարեան Աշոտ Իւրիի, ծնւ. 1985թ.
Գորոդնիչի Եւգենի Ագբերի, ծնւ. 1993թ.
Յակոբեան Տարօն Յակոբի, ծնւ. 1987թ.
Աբրահամեան Արշակ Արարատի, ծնւ. 2002թ.
Մանուկեան Մաքսիմ Յակոբի, ծնւ. 2002թ.
Դաւոյեան Էդուարդ Արսէնի, ծնւ. 2001թ.
Խաչատրեան Ալբերտ Արմէնի, ծնւ. 1994թ.
Յակոբեան Մուշ Մհերի, ծնւ. 1999թ.
Ասլանեան Վան Արմէնի, ծնւ. 2001թ.
Ստեփանեան Ալէն Արտուշի, ծնւ. 2001թ.
Մարգարեան Էդգար Հրաչեայի, ծնւ. 2000թ.
Գրիգորեան Միշա Մելիքի, ծնւ. 2001թ.
Ղուլեան Դաւիթ Հենզելի, ծնւ. 2002թ.
Ղազարեան Յարութիւն Ահարոնի, ծնւ. 2001թ.
Մկրտչեան Արման Կարէնի, ծնւ. 2001թ.
Գալստեան Ռուստամ Գագիկի, ծնւ. 2001թ.
Գալէյեան Մխիթար Գարիկի, ծնւ. 2000թ.
Բեգլարեան Սերժ Արմէնի, ծնւ. 2000թ.
Յակոբքեխւեան Սերժ Սերգէյի, ծնւ. 2000թ.
Յարութիւնեան Միհրան Գագիկի, ծնւ. 2001թ.
Մուրադխանեան Գրիգոր Վարուժանի, ծնւ. 2001թ.
Եգանեան Միքայէլ Արարատի, ծնւ. 2001թ.
Չիպլիեւ Արտեմ Գագիկի, ծնւ. 2002թ.
Ազատեան Արման Վիգէնի, ծնւ. 2000թ.
Բախշիեան Կամօ Սերգէյի, ծնւ. 1988թ.
Կարապետեան Գոռ Կարէնի, ծնւ. 2001թ.
Յարութիւնեան Արմէն Արշակի, ծնւ. 2001թ.
Մանուկեան Գոռ Վիգէնի, ծնւ. 1991թ.
Բագիյեան Գէորգ Ալբերտի, ծնւ. 1976թ.
Կամաւորական Մովսիսեան Սլաւա Վլադիմիրի, ծնւ. 1978թ.
Կամաւորական Առաքելեան Նորայր Վլադիմիրի, ծնւ. 1960թ.

 

ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինուորնե՛ր,

Զինակից ընկերնե՛ր,

Նւիրեալ կամաւորնե՛ր,

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիւութեամբ ընթանում են ծանր մարտեր:

Հրետակոծութեան են ենթարկւել քաղաքացիական բնակավայրերը, ներառեալ` մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգւած են. վտանգւած է մեր քաջ հայորդիների արեան գնով ազատագրւած սեփական հողի վրայ ազատ, անկախ ու արժանապատիւ կերպով ապրելու եւ արարելու իրաւունքը:

Ուստի, յատուկ նշանակութեան ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ` իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդէն առաջնագծում աւելի արժէքաւոր կը լինեմ, քան` թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ` անյապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նւիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրաւունքը:

Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պէտք է յաղթենք իւրաքանչիւրի առաւելագոյն մասնակցութեամբ ու նւիրումով:

Ես հաւատում եմ ձեր ոգու արիութեանը եւ բազկի ուժին:

Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախեան ազատամարտում, 2016 թւականի Ապրիլեան պատերազմում, 2020 թւականի Յուլիսեան մարտերում իրենց կեանքն են զոհաբերել, որպէսզի մեր մայրերի, քոյրերի, զաւակների իւրաքանչիւր առաւօտ խաղաղութեամբ բացւի, որպէսզի նրանց իւրաքանչիւր ժպիտ արժանապատւութեամբ ու հպարտութեամբ լցւի:

Լինե՛նք պատասխանատու մեր ներկայ ու գալիք սերունդների առջեւ, որպէսզի թոյլ չտանք դարաւոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ եւ եաթաղան ճօճել մեր գոյութեան ու արժանապատւութեան գլխին, որպէսզի հնարաւորութիւն ու իրաւունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու եւ արարելու յաւէտ սեփական հողի վրայ ու սեփական արժէքներով:

Մենք բազում յաղթանակներ ենք տարել եւ ստեղծել ենք կազմակերպւած ու մարտունակ, տարածաշրջանում հզօր ու յաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականութեան եւ համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:

Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղէն հայրենական պարիսպ, որին կը բախւեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կը շպրտւեն գլխակորոյս կերպով:
Վստահ եմ, որ դուք էլ էք կիսում իմ մտահոգութիւններն ու համոզմունքները, որ դուք էլ էք դաւանում այն համազգային ու համամարդկային արժէքները, յանուն որոնց պէտք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով:

Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին յաղթելու ենք:


Ձեզ հետ եմ մինչեւ ՅԱՂԹԱՆԱԿ:
Ի զե՛ն:
Պատիւ ունենք»:

Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանն առանց մանրամասներ ներկայացնելու գրել է, որ մեր զօրքերը դրսեւորում են բացառիկ հնարամտութիւն եւ խելայեղ քաջութիւն: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանն էլ հրապարակել է այդ բացառիկ հնարամիտ եւ խելայեղ քաջութիւն ունեցող մի քանի զինծառայողների լուսանկարներ:

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Արցախի սահմանի հիւսիսային եւ հարաւային ուղղութիւններում ընթանում են համառ եւ թէժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թեւերում, անցել է յարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»։

 

Ստեփանակերտին խփեցին։ Այս Այս մասին ֆէյսբուքեան իր էջում յայտնում է Արծրուն Յովհաննիսեանը։

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցւածքների բազում վնասւածքներ, վիրաւորներ։ Տուժել է փրկարար ծառայութիւնը։

 

Ադրբեջանական ագրեսիան յետ մղելու ընթացքում զոհւած 55 զինծառայողները. ԱՀ Պաշտպանութեան նախարարութիւն


Գալստեան Սեւակ Արայիկի, ծնւ. 1986թ.
Պետրոսեան Էդւարդ Մանուէլի, ծնւ. 1991թ.
Ղարիբեան Տիգրան Համբարձումի, ծնւ. 2000թ.
Սադոյեան Մեխակ Արեստի, ծնւ. 2000թ.
Աբրահամեան Արշակ Գագիկի, ծնւ. 1978թ.
Հայրապետեան Կարէն Խաչիկի, ծնւ. 1997թ.
Գալստեան Էդգար Արթուրի, ծնւ. 1999թ.
Բաղդասարեան Խաչիկ Կարէնի, ծնւ. 1987թ.
Յովհաննիսեան Վահրամ Գեղամի, ծնւ. 1978թ.
Խաչատրեան Վահրամ Տիգրանի, ծնւ. 1988թ.
Աւանէսեան Սեմեօն Հրաչեայի, ծնւ. 1984թ.
Ստեփանեան Գրիգոր Վահրամի, ծնւ. 1994թ.
Յովհաննիսեան Էդգար Գրիշայի, ծնւ. 1988թ.
Մինասեան Աւետիք Համլետի, ծնւ. 1974թ.
Չիլինգարեան Արծրուն Ռաֆիկի, ծնւ. 1985թ.
Յարութիւնեան Արսէն Սամուէլի, ծնւ. 2001թ.
Ոսկանեան Լեօւա Գուրգէնի, ծնւ. 1987թ.
Ճաղարեան Նարեկ Հենրիկի, ծնւ. 1991թ.
Չոբանեան Իւրա Վրէժի, ծնւ. 2001թ.
Մանուկեան Արշամ Նելսոնի, ծնւ. 2001թ.
Խաչատրեան Էմիլ Բագրատի, ծնւ. 2002թ.
Յարութիւնեան Պատւական Վաչագանի, ծնւ. 2001թ.
Բակունց Վահէ Վահագնի, ծնւ. 2001թ.
Յովհաննիսեան Աղւան Ցոլակի, ծնւ. 2000թ.
Յարութիւնեան Յարութիւն Սերգէյի, ծնւ. 1991թ.
Ազարեան Հրանտ Սեմեօնի, ծնւ. 1997թ.
Սերգոյեան Կորիւն Մնացականի, ծնւ. 1979թ.
Աւետիսեան Սլաւիկ Նիկոլայի, ծնւ. 1980թ.
Ղազարեան Դաւիթ Վանիկի, ծնւ. 1989թ.
Գէորգեան Արշակ Շահէնի, ծնւ. 1990թ.
Մկրտչեան Վահէ Արմենակի, ծնւ. 2001թ.
Աբրահամեան Սերեօժա Կարէնի, ծնւ. 2001թ.
Մուրադեան Արսէն Անդրանիկի, ծնւ. 2001թ.
Իւանեան Դաւիթ Վյաչեսլաւի, ծնւ. 2001թ.
Յովսէփեան Կարէն Համլետի, ծնւ. 2000թ.
Նաջարեան Արամ Արմէնի, ծնւ. 1996թ.
Մովսիսեան Վիգէն Խաչատուրի, ծնւ. 2000թ.
Թորոսեան Սերոբ Անդրանիկի, ծնւ. 2001թ.
Վարունց Էրիկ Արամի, ծնւ. 2000թ.
Դանիէլեան Գրիշա Արմէնի, ծնւ. 2000թ.
Ալավերդեան Յարութ Մանուէլի, ծնւ. 2001թ.
Համբարձումեան Դաւիթ Գեղամի, ծնւ. 2001թ.
Աւետիսեան Դաւիթ Յովհաննէսի, ծնւ. 1987թ.
Բեգլարեան Արտաշէս Վագիֆի, ծնւ. 1982թ.
Բէջանեան Ռոբերտ Գուրգէնի, ծնւ. 1975թ.
Սահակեան Ռոման Սաշիկի, ծնւ. 1986թ.
Մելքումեան Վիգէն Արտուշայի, ծնւ. 1987թ.
Ասրիյեան Արթուր Արմէնի, ծնւ. 1999թ.
Աւետիսեան Լեւոն Համբարձումի, ծնւ. 2001թ.
Բադալեան Վյաչեսլաւ Սամուէլի, ծնւ. 1998թ.
Յովհաննիսեան Գագիկ Յովհաննէսի, ծնւ. 2000թ.
Փալիկեան Արկադի Հայկազի, ծնւ. 2001թ.
Բուլղադարեան Արման Գագիկի, ծնւ. 2001թ.
Սահակեան Յովիկ Արտաշէսի, ծնւ. 2001թ.
Պահեստազօրային Մովսէսեան Վիգէն Գէորգիի, ծնւ. 1977թ.

 

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտու հարաւային հատւածում՝ Վարազաթումբ (Լելէ Թեփէ) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում: Այս մասին հաղորդում է ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը յայտարարում է՝ նշւածը իր մէջ որեւէ միտումնաւորութիւն չի պարունակում, եւ քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողութիւններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մօտ, ցաւօք, նման դէպքերն անխուսափելի են:

 

 

Համաձայն Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութեան տարածած հաղորդագրութեան Ադրբեջանական ագրեսիան յետ մղելու ընթացքում զոհւել է եւս 23 զինծառայող

Դանէլին Վալերի Միշայի, ծնւ. 1987թ.
Չիթչեան Հայկ Արթուրի, ծնւ. 1995թ.
Զուրաբեան Սեւակ Վովայի, ծնւ. 1998թ.
Բաբայեան Արտակ Կամոյի, ծնւ. 2001թ.
Յովսէփեան Գէորգի Վաչագանի, ծնւ. 1995թ.
Խուջոյեան Արշալոյս Սարգսի, ծնւ. 2001թ.
Բենեամինեան Սերգէյ Արսէնի, ծնւ. 1997թ.
Սողոմոնեան Սիփան Արմանի, ծնւ. 2001թ.
Ղուկասեան Գէորգ Կորիւնի, ծնւ. 2001թ.
Գալստեան Իշխան Ռուստամի, ծնւ. 2002թ.
Ջիլաւեան Էրիկ Ֆուրմանի, ծնւ. 2001թ.
Ասլիեան Դաւիթ Տիգրանի, ծնւ. 2001թ.
Մկրտչեան Յովհաննէս Մասիսի, ծնւ. 2001թ.
Սահակեան Էրիկ Վարդանի, ծնւ. 1998թ.
Փանոսեան Սերեօժա Հայրապետի, ծնւ. 2002թ.
Թորոսեան Մանուկ Սօսի, ծնւ. 2002թ.
Մադոյեան Արսէն Վարուժանի, ծնւ. 1986թ.
Գալստեան Էդգար Արթուրի, ծնւ. 2000թ.
Սիմոնեան Տիգրան Աշոտի, ծնւ. 2000թ.
Ղազարեան Գրիգոր Լեւոնի, ծնւ. 2001թ.
Գրիգորեան Հրանտ Մեասնիկի, ծնւ. 1989թ.
Պահեստազօրային Մկրտչեան Հենրիկ Սօսի, ծնւ. 1985թ.
Կամաւորական Մուրադեան Շաւարշ Մարտունի, ծնւ. 1996թ.

 

 

 

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաաւիացիոն հարւածներ են հասցնում Արցախի ՊԲ հիւսիսային ուղղութեամբ, օգտագործւում են նաեւ թուրքական արտադրութեան ԱԹՍ-ներ։

Հակառակորդի օդուժը գործում է հեռւից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրոյթ։

Կիրառւում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանի ֆէյսբուքեան էջից:

 

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«alikonline.ir»- Երբ լեռներին ստւերում են հրանոթի պայթիւնները եւ առաջնագծում մարտեր են մղւում, թիկունքում մեղւային աշխատանք է տանում մի ամբողջ ազգ:

Արցախում, Հայաստանում, Սփիւռքում ապրող տարեցը, երիտասարդն ու պատանին, բոլորը գործի են անցել:

Մինչ առաջնագիծ մեկնելու կամաւորական էշելոների հոսքը չի դադարում, առաջնագծից հազարաւոր կիլոմետրներ այն կողմ ամբողջ հայ ազգն է մոբիլիզացւել: Սփիւռքահայերը, այդ թւում նաեւ իրանահայութիւնը, աշխարհի տարբեր ծայրամասերից տալիս է իրավիճակին իր գնահատականը եւ տարբեր հասարակութիւններին ներկայացնում է իր յստակ օրակարգը:

Քաջ գիտակցելով, որ ՀՀ ԶՈՒ-ն եւ ԱՀ ՊԲ-ն հայրենիքի պաշտպանութեան համար իրենցից կախւած ամէն ինչ անում են, եւ, որ հայ զինւորը, դիրքերում ամուր կանգնած է, հայ-ադրբեջանական էսկալացիայի առաջին ժամերից սկսած սփիւռքահայերի կամաւորական աշխատանքներն այդ թւում՝ իրազեկման, քարոզչութեան եւ տեղեկատւութեան տարածման մեքենան շուրջօրեայ հետեւում է իրադարձութիւնների զարգացումներին, այդ թւում՝ թշնամու կողմից մարդու իրաւունքների դէմ իրականացւող կոպտագոյն խախտման դէպքերին՝ ձեռնարկելով համապատասխան գործողութիւններ:

Սփիւռքահայութիւնը, այդ թւում նաեւ իրանահայ երիտասարդները, արդէն հասցրել են հարիւրաւոր նամակներ յղել իրանցի հասարակական-մշակութային գործիչներին, բլոգերներին, սելեբրիտիներին, գործարարներին՝ կոչ անելով առանց աչք փակելու, յստակ արձագանքել ադրբեջանական ագրեսիան եւ հակազդել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականցւող պատերազմական յանցագործութիւններին:

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծ ագրեսիային գնահատականներ տալու իրանահայ երիտասարդութեան ներկայացրած կոնկրետ պահանջին արձագանքել են տասնեակ իրանցի բլոգեր եւ ինֆլուենսեր:

Եւ այսպէս, իւրաքանչիւր բնագաւառում, ով ինչ կարող է ներդնում է։ Բառացիօրէն՝ ինչ որ կարող է։ Ոչ ոք չի յապաղում:

#յաղթելուենք

 

Հակառակորդը Վարդենիսում ԱԹՍ-ով հարւածներ է հասցրել քաղաքացիական աւտոբուսին, այն այրւել է: Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

Աւտոբուսի հրդեհից զոհեր եւ վիրաւորներ չկան:

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինւած ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զօրամասի, ինչպէս նաեւ օդուժ են կիրառել դիրքերի ուղղութեամբ։ Հակառակորդի այս գործողութեանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան ապատեղեկատւութիւնը, թէ, իբր, Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։

 

Ադրբեջանական ագրեսիան յետ մղելու ընթացքում նահատակւել են 26 զինծառայողներ: Տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն: Աւելի վաղ յայտնել էինք 58 զոհի մասին:



Ղալթախչեան Աշոտ Արմէնի, ծնւ. 2001թ.
Յովսէփեան Իւրի Կարէնի, ծնւ. 2000թ.
Աւանէսեան Աշոտ Մէյւայի, ծնւ. 2000թ.
Ամիրեան Սամուէլ Սարգսի, ծնւ. 1996թ.
Յարութիւնեան Վանուշ Վահրամի, ծնւ. 2000թ.
Յովսէփեան Էրիկ Տիգրանի, ծնւ. 2002թ.
Սարգսեան Նարեկ Սամուէլի, ծնւ. 2001թ.
Գէորգեան Ժորա Կարէնի, ծնւ. 2001թ.
Սարգսեան Արսէն Սարգսի, ծնւ. 2001թ.
Խաչատրեան Արման Արմէնի, ծնւ. 2001թ.
Յարութիւնեան Սամուէլ Նորայրի, ծնւ. 2000թ.
Թախմազեան Վահագն Վարդանի, ծնւ. 2001թ.
Չոբանեան Յովհաննէս Զոհրաբի, ծնւ. 2002թ.
Յակոբեան Տիգրան Մերուժանի, ծնւ. 2000թ.
Մանուչարեան Գրիգոր Ռաշիդի, ծնւ. 2002թ.
Զորոյեան Տիգրան Մանուէլի, ծնւ. 2002թ.
Խաչատրեան Էրիկ Արթուրի, ծնւ. 2002թ.
Զարգարեան Յակոբ Բենիկի, ծնւ. 2002թ.
Ղազարեան Սոսիկ Գարիկի, ծնւ. 2002թ.
Քարամեան Աշոտ Աւետիքի, ծնւ. 2002թ.
Մուսայէլեան Իրինա Լաւրենտի, ծնւ. 1979թ.
Մելիքեան Աւագ Գրիշայի, ծնւ. 1978թ.
Մովսիսեան Անդրանիկ Գէորգի, ծնւ. 1987թ.
Սարգսեան Վահագն Աշոտի, ծնւ. 1975թ.
Իսպիրեան Դմիտրի Սերգէյի, ծնւ. 1987թ.
կամաւորական Պետրոսեան Ռոբերտ Արմէնի, ծնւ. 1992թ.