Աղբիւր՝ www.alikonline.ir

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Անձնուրացների յանձնախմբի հետեւողական աշխատանքների արդիւնքում, Թեհրանի քաղաքապետարանի միջազգային յարաբերութիւնների վարչութեանը կից՝ անւանակոչութինների գրասենեակի հաստատմամբ Սասուն քաղաքամասի (Նարմաք շրջան) 5-րդ փողոցն անւանակոչւել է հայ նահատակի՝ Ալֆրէդ Գաբրիի անունով: Նոյն որոշման համաձայն, Զարքեշ պողոտայի Արասթու փողոցը անւանափոխւել եւ կոչւել է նահատակ՝ Վարդան Աղախանեանի փողոց: