Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Քիչ առաջ, «alikonline»-ին յաջողւեց կապ հաստատել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի հետ:

Պատգամաւորը տեղեկացրեց, որ ինքը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահմեանը, ինչպէս նաեւ՝ միւս պատգամաւորները գտնւում են խորհրդարանի նիստերի դահլիճում եւ նրանց կեանքին որեւէ վտանգ չի սպառնում:

Ինչպէս հաղորդեց դոկտ. Խանլարեանը՝ զինեալ յարձակումը տեղի է ունեցել խորհրդարանի վարչական շէնքում, որտեղ տեղակայւած են պատգամաւորների գրասենեակները: