Սպահանի Քաղխորհրդի Անւանակոչութեան խորհրդի՝ 2020 թւականի յունւարի 12-ի յայտարարութեան համաձայն, Սպահանի երեք մարզա-մշակութային կենտրոններ անւանակոչւելու են Սպահանի երեք յաջողակ կանանց անւամբ: Ըստ ներկայացւած ցանկի քաղաքի 5-րդ շրջանում մէկ կենտրոն կրելու է Իրանի բասկետբոլի փայլուն աստղերից՝ Այլին Մելիքեանի անունը:

Ջերմօրէն շնորհաւորում ենք սիրելի Այլին Մելիքեանին: Նա արժանի է դրան: