Շաբաթ՝ 2019 թւականի ապրիլի 20-ի երեկոյեան, Ս․Զատկի Ճրագալոյցի, իսկ կիրակի՝ ապրիլի 21-ի առաւօտեան, Ս. Յարութեան տօների առիթներով, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․Մինասեանի ձեռամբ ու «Նարեկ» երգչախմբի երգեցողութեամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչ քահանայ հայրը Ճրագալոյցի Ս. Պատարագի ընթացքում ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի, իսկ յաջորդ օրը՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․Տ․Սիփան եպս․ Քէչէճեանի Ս. Յարութեան տօնի պատգամները: 

Զոյգ Պատարագներին ներկայ էին Շահինշահրի հայ համայքնի վարչութեան ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ:

Թղթակից (Շահինշահր)

 

zadik_shahinshahr_01.jpg zadik_shahinshahr_02.jpg zadik_shahinshahr_03.jpg

zadik_shahinshahr_04.jpg zadik_shahinshahr_05.jpg zadik_shahinshahr_06.jpg

zadik_shahinshahr_07.jpg zadik_shahinshahr_08.jpg zadik_shahinshahr_09.jpg