2019 թւականի մարտի 20-ից 30-ը՝ իրանական «Նորուզ»-ի արձակուրդների ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, բարեգործական նպատակներով տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան ձեռարւեստի ամենամեայ Գարնանային ցուցահանդէս-վաճառքը: Միջոցառում, որն այս տարի բոլորեց իր 65-ամեակը:

Այս ցուցահանդէս-վաճառքը հիմնականում կազմակերպւում է ձեռներեց հայուհիներին օգտակար հանդիսանալու, ինչպէս նաեւ կազմակերպիչ միութեանը վերապահւած հասոյթը բարեսիրական աշխատանքներին ծառայեցնելու նպատակով:  

Միջոցառման պաշտօնական բացումը կատարւեց չորեքշաբթի՝ մարտի 20-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական Ժողովի Դիւանի ու Թեմական խորհրդի ներկայացուցիչների, կազմակերպիչ միութեան անդամուհիների ու համայնքի ժողովրդի: Ցուցահանդէսում վաճառքի էին դրւել զանազան ոճի ձեռագործներ ու ձեռքի աշխատանքներ եւ հայկական աւանդական թխւածքներ: 

11-օրեայ այս ծրագիրը լայն առիթ ընձեռեց յատկապէս Ս. Ամենափրկիչ վանքի թանգարան այցելող իրանցի եւ օտար երկրացի զբօսաշրջիկներին հայկական մշակոյթն ու ձեռարւեստը ծանօթացնելու ուղղութեամբ:  

Թղթակից (Նոր Ջուղա)

 

kananx_vajark_01.jpg kananx_vajark_02.jpg kananx_vajark_03.jpg

kananx_vajark_04.jpg kananx_vajark_05.jpg kananx_vajark_06.jpg

kananx_vajark_07.jpg kananx_vajark_08.jpg kananx_vajark_09.jpg

kananx_vajark_10.jpg kananx_vajark_11.jpg kananx_vajark_12.jpg

kananx_vajark_13.jpg kananx_vajark_14.jpg