Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձին նւիրւած ծրագրերի շարանում, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 20-ի առաւօտեան, ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում, իրականացւեցին աշակերտական եւ ծնողական մրցոյթներ: Ծնողներից ու աշակերտներից բացի՝ ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Սպահանի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի ներկայացուցիչներն ու դպրոցի անձնակազմը:

Աշակերտական մրցոյթը կազմակերպւել էր մատաղ սերնդի հասարակական հմտութիւններն առաւել զարգացնելու նպատակով, իսկ ծնողականը, որտեղ մայրերը ներկայացրել էին իրենց պատրաստած հայկական աւանդական ճաշատեսակները, թխւածքներն ու աղանդերները, իրականացւել էր ազգային աւանդոյթները պահպանելու եւ տարածելու համար:

Միջոցառումը բացւած յայտարարւեց դպրոցի փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանի ողջոյնի եւ ծրագրի մասին բացատրական խօսքերով: Ապա թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն օրհնեց սեղանը, որից յետոյ իրաւարար կազմերն անցան իրենց աշխատանքին:

Ճաշատեսակների բաժնի իրաւարարներն էին՝ Երան Միրզայեանը, Վարդուշ Զարգարեանը, Նւարդ Աւետեանը, Ժուլիետ Սէթ-Աղայեանն ու Հրաչիկ Ղազարեանը, իսկ թխւածքներինը՝ Մելինէ Հայրապետեանն ու Նորա Ոսկանեանը:

Մինչեւ արհեստավարժ իրաւարարները համտեսում էին ուտելիքները, տեղի ունեցաւ աշակերտական մրցոյթը, որտեղ մասնակիցները երկու չորս հոգանոց խմբերի ներքոյ մրցակցեցին միմեանց հետ՝ բոյս ցանելով, կոճակներ կարելով, վերնաշապիկ արդուկելով եւ առողջարար պիցցա պատրաստելով: Խմբերը միմեանց գերազանցելու համար՝ ոչ միայն փորձում էին լաւագոյնս դրսեւորել իրենց հմտութիւնները, այլեւ գերազանցապէս ի կատար ածել պատկան խորհրդատուի ուղղութիւնները, ով միջամտելու իրաւունք չունէր եւ միայն կարող էր իր բանաւոր խորհուրդներով օգտակար հանդիսանալ աշակերտներին:  Աշակերտական բաժինը վարեցին փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ մասնակիցների աշխատանքը գնահատեցին ուսուցչուհիներ՝ Արփի Յակոբեանն ու Սիւնէ Յարութիւնեանը:

Աշակերտական խանդավառ մրցոյթի յաղթող խմբի անդամներն էին՝ Թադէ Թահմազեանը, Դւին Յովհաննիսեանը, Նոյեմի Ղարիբեանը եւ Վանէ Յովսէփեանը:

Ծնողական մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ իրաւարար կազմը աւանդական ճաշատեսակների բաժնում յաղթող ճանաչեց Սքարլետ Ղազարեանին եւ Ժուլիետ Ղազարեանին, իսկ թխւածքների բաժնում՝ Լորետա Յակոբեանին ու Նարինէ Սահակեանին:

Վերջում Սրբազան Հօր ձեռամբ յաղթողներին շնորհւեց դպրոցի տնօրինութեան կողմից նախատեսւած նւէրները, իսկ ներկաները հիւրասիրւեցին համադամ ճաշատեսակներով ու թխւածքներով:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

 
kan_kat_01.JPG kan_kat_02.JPG kan_kat_03.JPG

kan_kat_04.JPG kan_kat_05.JPG kan_kat_06.JPG

kan_kat_07.JPG kan_kat_08.JPG kan_kat_09.JPG

kan_kat_10.JPG kan_kat_11.JPG kan_kat_12.JPG

kan_kat_13.JPG kan_kat_14.JPG kan_kat_15.JPG

kan_kat_16.JPG kan_kat_17.JPG kan_kat_18.JPG

kan_kat_19.JPG kan_kat_20.JPG kan_kat_21.JPG

kan_kat_22.JPG kan_kat_23.JPG kan_kat_24.JPG

kan_kat_25.JPG kan_kat_26.JPG kan_kat_27.JPG

kan_kat_28.JPG kan_kat_29.JPG kan_kat_30.JPG

kan_kat_31.JPG kan_kat_32.JPG kan_kat_33.JPG

kan_kat_34.JPG kan_kat_35.JPG kan_kat_36.JPG