Ընդամէնը ամիս ու կէս է անցել 2018-2019 թթ. ուսումնական տարեշրջանի մեկնարկից, սակայն Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուներին յաջողւել է բուռն աշխատանք իրագործել, թէ դպրոցի ընթացիկ ծրագրերի եւ թէ զանազան միջոցառումների կազմակերպման ուղղութեամբ, որոնցով կարողացել են հաճելի, խանդավառ եւ նորանոր փորձառութիւններով ու գիտելիքներով ողողւած մթնոլորտ ստեղծել սաների համար: 

Այս ծիրում հոկտեմբերի 3-ին, «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտները դպրոց հասնելուն պէս պատրաստեցին հետաքրքիր ձեռքի աշխատանքներ, որից յետոյ Մանուկների համաշխարհային օրւայ առիթով, սաներն ու իրենց մայրերը մասնակցեցին դպրոցի տեսչութեան եւ ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած անակնկալ շրջագայութեանը,  զբօսայգեգնացութեանը: Զբօսայգում անցկացրած դպրոցական օրը յագեցած էր հետաքրքիր գիտելքների ուսուցմամբ ու խաղերով:

Հոկտեմբերի 17-ին, գերպ․Տ․Անանիա ծ․վրդ. Գուճանեանը հրաժեշտի այցով ներկայացաւ մանկապարտէզ-նախակրթարան, ուր իր օրհնանքի խօսքը փոխանցեց սաներին եւ նրանց մաղթեց՝ անհոգ մանկութիւն ու փայլուն ապագայ: Հայր Սուրբին ընկերակցում էր համայնքի ծխատէր քահանայ հայր՝ արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանը:

Հոկտեմբերի 24-ին, դպրոցի պատասխանատուների նախաձեռնութեամբ, աշնանային եղանակի յատկութիւններին ու գեղեցկութեանն առաւել հաղորդ դառնալու նպատակով,  սաներն ու իրենց մայրիկները դարձեալ յաճախեցին զբօսայգի, ուր աշակերտներն ուսուցչի եւ ծնողների օգնութեամբ աշնանային տերեւներով պատրաստեցին ձեռքի աշխատանքներ, իսկ օրւայ մնացեալ բաժինն անցկացրին զւարճալի խաղերով: 

Նոյեմբերի 4-ին, դպրոցը հիւրընկալեց արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանին ու Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեանը, ովքեր իրենց ուրախութիւնը յայտնեցին այցի առթիւ եւ պատրաստակամութիւն յայտնեցին դպրոցին աջակցելու իր աշխատանքների իրականացման գործում: Այնուհետեւ դպրոցի սաներն ներկայացրին «Երեք խոզուկ» հեքիաթը, իսկ վերջում քահանայ հայրն ու միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը նւէրներ յանձնեցին աշակերտներին:

Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարները տրամադրեց դպրոցի տեսչութիւնը

shahinshahr_mankabardez_01.jpg shahinshahr_mankabardez_02.jpg shahinshahr_mankabardez_03.jpg

shahinshahr_mankabardez_04.jpg shahinshahr_mankabardez_05.jpg shahinshahr_mankabardez_06.jpg

shahinshahr_mankabardez_07.jpg shahinshahr_mankabardez_08.jpg shahinshahr_mankabardez_09.jpg

shahinshahr_mankabardez_10.jpg shahinshahr_mankabardez_11.jpg shahinshahr_mankabardez_12.jpg

shahinshahr_mankabardez_13.jpg shahinshahr_mankabardez_14.jpg shahinshahr_mankabardez_15.jpg

shahinshahr_mankabardez_16.jpg shahinshahr_mankabardez_17.jpg shahinshahr_mankabardez_18.jpg

shahinshahr_mankabardez_19.jpg shahinshahr_mankabardez_20.jpg shahinshahr_mankabardez_21.jpg

shahinshahr_mankabardez_22.jpg