Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը բարեգործական նպատակներով կազմակերպւող իր աշխատանքների շարանում, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում կազմակերպեց տնական ուտելիքների բարեգործական վաճառք, ուր վաճառքի էին հանւել հայ ձեռներեց կանանց պատրաստած անուշահամ կարկանդակները, վարենիները, չրեղէնը, աւանդական թխւածքներն ու ճաշատեսակները: Սոյն միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը բազմաշնորհ հայ կանանց օժանդակելն էր՝ իրենց ձեռքի պատրաստածը բոլորին ներկայացնելու եւ վաճառելու գործում:

Տնական ուտելիքների միօրեայ այս վաճառանոց այցելեցին հայ եւ պարսիկ հայրենակիցներ: Ծրագրին զուգահեռ աշխատեց ճոխ բուֆէ:

Յատկանշական է, որ սոյն վաճառքը շարունակական է լինելու է եւ կազմակերպւելու է զանազան առիթներին: Միջոցառման հասոյթը ծառայեցւելու է բարեգործական նպատակներով ծրագրերին:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին կազմակերպիչները   

 

kananx_miootyoon_01.jpg kananx_miootyoon_02.jpg kananx_miootyoon_03.jpg

kananx_miootyoon_04.jpg kananx_miootyoon_05.jpg kananx_miootyoon_06.jpg

kananx_miootyoon_07.jpg kananx_miootyoon_08.jpg