Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. արարողութեանը մասնակցում էին թեմի քահանայից եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Պատարագին ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ:

Քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով ս. Յովսէփ Արիմաթացու կեանքին՝ ի մսանաւորի նրա ամուր հաւատին ու Քրիստոսի նկատմամբ ունեցած սիրուն, կարեւորութեամբ շեշտեց աւետարանական այն դրւագը, որ վկայում է, թէ երբ սարսափի մթնոլորտի ազդեցութեան ներքոյ անգամ Քրիստոսի աշակերտները լքեցին նրան, ինչպէս ս. Արիմաթացին եղաւ այն խիզախ հաւատացեալը, ով համարձակութիւն ունեցաւ Պիղատոսից թոյլտւութիւն խնդրելու՝ Քրիստոսի դին խաչից իջեցնելու եւ թաղելու: Քարոզիչն իր խօսքի շարունակութեան մէջ շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ ամուր պահի բոլորի հաւատը՝ Քրիստոսի փառքը տեսնելու եւ  երկնքի արքայութեանն արժանանալու համար:

Արարողութեան աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան, ապա ս. խորանի վրայ Ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգը, որից յետոյ բոլորը համախմբւեցին վանքի բակում՝ եկեղեցու արեւմտեան մասում, որտեղ հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց՝ սոյն վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերաների հոգիների խաղաղութեան համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

vank_don_01.JPG vank_don_02.JPG vank_don_03.JPG

vank_don_04.JPG vank_don_05.JPG vank_don_06.JPG

vank_don_07.JPG vank_don_08.JPG vank_don_09.JPG

vank_don_10.JPG vank_don_11.JPG vank_don_12.JPG

vank_don_13.JPG vank_don_14.JPG vank_don_15.JPG

vank_don_16.JPG vank_don_17.JPG vank_don_18.JPG

vank_don_19.JPG