Երկուշաբթի՝ ապրիլի 30-ի առաւօտեան, Ս. Ա. Վանքի պատւիրակութիւնը գլխաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, այցելեց Սպահանի նահանգապետ՝ Մոհսէն Մեհր-Ալիզադէին։

Առաջնորդարանի պատւիրակութեանը մաս էին կազմում Պատգամաւորական ժողովի ու Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Թաթուլ Օհանեանը, Վարուժ Մինասեանը եւ Վարուժ Մովսիսեանը եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը։

Առաջնորդարանի պատւիրակութիւնը ներկայացրեց առաջիկայի համար նախատեսւած նախագծերը, որոնց շարքում են՝ հիւրանոցի եւ երիտասարդների համար բնակարանների կառուցումն ու հնաոճ տների գործառոյթի փոփոխումը՝ տուրիստականի։

Նահանգապետն իր հերթին գնահատեց նմանատիպ ծրագրերի գործադրումը եւ խոստացաւ ըստ հնարաւորին սատար հանդիսանալ աշխատանքները դիւրին ընթանալու գործին։

 
 

/