Կիրակի, 2018 թւականի ապրիլի 1-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ս. Յարութեան տօնի պատարագը մատուցւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում: Օրւայ պատարագիչն էր Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա  ծ. վրդ. Գուճանեանը. մասնակցում էին նաեւ արժն. Տէր Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը:

Քարոզի պահին, հաւատաւոր հայորդիներին իր հայրական խօսքը փոխանցեց պատարագիչ Հայր Սուրբը, ով անդրադառնալով Քրիստոսի յարութեանը նշեց, որ այս աւետիսը իւրաքանչիւրի համար պէտք է լինի խորհրդածութեան եւ գիտակցութեան առիթ: Նա շարունակութեան մէջ ասաց, թէ փնտրել Քրիստոսին առաջին հերթին մեր սրտերում ու նրանից խնդրել ողորմութիւն եւ գութ, քանի որ Քրիստոսը մեր կեանքի առաջնորդն է:

Պատարագը աւարտւելուն պէս եկեղեցում գերպ. Հայր Սուրբն ընդունեց ս. Յարութեան տօնի առիթով շնորհաւորանքներ:

Ներկայ էին Շահինաշհրի հայ համայնքի վարչութեան անդամներն ու հոծ թւով ժողովուրդ:

Երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը:

Թղթակից (Շահինշահր)

shahinshahr_zadik_01.jpg shahinshahr_zadik_02.jpg shahinshahr_zadik_03.jpg

shahinshahr_zadik_04.jpg shahinshahr_zadik_05.jpg shahinshahr_zadik_06.jpg