64 տարի է, ինչ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը ամենամեայ կարգով իրանական նոր տարւայ՝ «Նոռուզ»-ի արձակուրդների ընթացքում, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպում է իր գարնանային ցուցահանդէս-վաճառքը, հիմնականում նպատակ ունենալով օգտակար հանդիսանալու ձեռներեց հայուհիներին՝ իրենց ձեռարւեստի վաճառման գործում: Ցուցահանդէսը կազմակերպիչների համար եւս ունի որոշակի հասոյթ, որը մինչեւ այսօր  ամբողջութեամբ ծառայեցւել է բարեսիրական նպատակներին՝ յատկապէս անօգնական ընտանիքների կենցաղային պայմանների բարելաւման ուղղութեամբ: 

Սոյն միջոցառումը կարեւորւում է նաեւ այն առումով, որ կազմակերպիչների ջանքերի շնորհիւ այդ ընթացքում Ս. Ամենափրկիչ վանք այցելող իրանցի եւ օտար երկրացի բազմահազար զբօսաշրջիկներ ծանօթանում են հայկական մշակոյթին ու ձեռարւեստին:  

Այս տարի ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց երեքշաբթի՝ մարտի 20-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, կազմակերպիչ միութեան անդամուհիների ու համայնքի ժողովրդի: 

10-օրեայ այս ծրագրի շրջագծում վաճառքի էին դրւել զանազան ոճի ձեռագործներ ու ձեռքի աշխատանքներ եւ հայկական աւանդական թխւածքներ: 

Իրերի վաճառման պարտականութիւնը սիրայօժար կերպով կատարեցին Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան անդամուհիները: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 
kananx_vajark_01.jpg kananx_vajark_02.jpg kananx_vajark_03.jpg

kananx_vajark_04.jpg kananx_vajark_05.jpg kananx_vajark_06.jpg

kananx_vajark_07.jpg kananx_vajark_08.jpg kananx_vajark_09.jpg

kananx_vajark_10.jpg kananx_vajark_11.jpg kananx_vajark_12.jpg

kananx_vajark_13.jpg kananx_vajark_14.jpg