Կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, իրանահայ 30-րդ Գարնանային խաղերի հանդիսաւոր բացումը տեղի է ունենալու երեքշաբթի՝ մարտի 20-ի ժամը 20։30-ին, միութեան մարզասրահում:

 Ուրբաթ՝ մարտի 16-ի ժամը 11:30-ին խաղերի խորհրդանշական ջահը յատուկ արարողութեամբ վառւելու է Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում տեղադրւած Ապրիլեան Եղեռնի Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի անմար կրակով: 

Այս շրջանի խաղերը նւիրւած են Գարնանային խաղերի 30-ամեակին:

Մրցութիւններին մասնակցելու են մարզական պատւիրակութիւններ՝ Իրանի երեք թեմերից եւ Հայաստանից : 

Խաղերը տեւելու են մինչեւ մարտի 25-ը: 

 Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 

 Թղթակից՝ Երանուշ Թահմազեան