Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան Վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն միութեան անդամուհիների ջանադիր աշխատանքով, Ս. Յարութեան եւ իրանական «Նոռուզ» տօների առթիւ, բարեսիրական նպատակներով գարնանային ցուցահանդէս-վաճառքն իրականացւեց ուրբաթ՝ 2018 թւականի մարտի 2-ի առաւօտեան, Ընկերութեան երկրորդ հաւաքատեղիում:

Միօրեայ այս ցուցահանդէս այցելեցին հայ եւ պարսիկ հայրենակիցներ: Ցուցահանդէսում վաճառքի էին դրւել զոյգ տօների առնչութեամբ զարդեր, գործւած տիկնիկներ, տօնական եւ աւանդական խմորեղէններ ու թխւածքներ, սեղանի ծածկոցներ, իրանական «Հաֆթսին»-ի սպասքներ եւ զանազան ձեռքի աշխատանքներ: 

Ցուցահանդէս-վաճառքի հասոյթն ամբողջովին ծառայեցւելու է բարեսիրական աշխատանքների իրագործմանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

baregorxakan_vajark_01.jpg baregorxakan_vajark_02.jpg baregorxakan_vajark_03.jpg

baregorxakan_vajark_04.jpg baregorxakan_vajark_05.jpg baregorxakan_vajark_06.jpg

baregorxakan_vajark_07.jpg baregorxakan_vajark_08.jpg baregorxakan_vajark_09.jpg

baregorxakan_vajark_10.jpg