Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը հանդէս են եկել յայտարարութեամբ, որում դատապարտել են նախօրէին Փասդարան փողոցում տեղի ունեցած անկարգութիւնները:

«Իրանահայ համայնքի անունից խստօրէն դատապարտում ենք Փասդարան փողոցում մի խումբ ծայրայեղական խառնակիչների հրահրած անկարգութիւնները, որի արդիւնքում զոհւեցին իրաւապահ մարմինների մի քանի ներկայացուցիչներ:

Նման արարքները բացառապէս տեղաւորւում են Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածաշրջանային եւ համաշխարհային թշնամիների շահերի շրջանակում եւ չունեն տրամաբանական որեւէ բացատրութիւն: Դրանց կազմակերպիչները պէտք է հասկանան, որ անմարդկային այդ արարքները չեն համապատասխանում Աստւածային կրօնների  եւ ուսմունքների ուսուցումներին, այլ, ընդհակառակը, անընդունելի եւ դատապարտելի են նրանց կողմից»,- մասնաւորապէս նշւած է պատգամաւորների հրապարակած յայտարարութեան մէջ: