Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առթիւ, ուրբաթ՝ փետրւարի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի միջոցով եւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ու եկեղեցական դասի մասնակցութեամբ, տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած հայ նահատակների յիշատակը յաւերժացնող յուշաքարի բացման եւ օրհնութեան արարողութիւնները: Ծրագրում իրականացւեց նաեւ հոգեհանգստեան կարգ՝ սոյն պատերազմի հայ նահատակների յիշատակին: Յուշաքարը տեղադրւել է Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ:

Սկզբում հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը, ապա յուշաքարի բացումը կատարւեց ծաղկեպսակի մատուցմամբ՝ մասնակցութեամբ՝ թեմակալ առաջնորդի եւ Պատգամաւորական Ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր Թաթուլ Օհանեանի, Վարուժ Մինասեանի եւ Վարուժ Մովսիսեանի:

Յաջորդիւ իրականացւեցին սոյն կոթողի օրհնութեան եւ նահատակների հոգեհանգստեան հոգեզմայլ արարողութիւնները, որից յետոյ իր սրտի խօսքն արտայայտեց Սպահան նահանգի Նահատակների հիմնարկի տնօրէն պրն. Վաքիլին: Նա իր խօսքում դրւատանքի խօսք ասելով հայ նահատակների կատարած հերոսութիւնների ու անձնազոհութիւնների առթիւ՝ նահանգում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի ներկայացուցչի, Նահատակաների հիմնարկի տնօրինութեան եւ Սպահանի նահանգապետի անունից շնորհակալական խօսք ուղղեց ազգային մարմիններին՝ նման յուշաքար կանգնեցնելու գեղեցիկ մտայղացման համար՝ յոյս յայտնելով, որ բոլորին կը յաջողւի նահատակների գաղափարի տարածման ուղղութեամբ դրական քայլ կատարել:

Ասմունքով եւ աշակերտական խօսքերով հանդէս եկան «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների սաներ՝ Ռենիա Մինասեանը, Արթուր Քամարզարեանը եւ Լիլիթա Յովսէփեանը, այնուհետեւ նահատակների ընտանիքներին յուշանւէրներ շնորհւեցին ձեռամբ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի, պրն. Վաքիլիի, թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերի ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի:  

Վերջում ներկաները խունկ ծխեցին կենտրոնական յուշաքարի երկու կողմերում տեղադրւած Պարտադրեալ պատերազմում զոհւած թեմիս վեց զաւակների յուշաքարերի առջեւ, որոնք են նահատակներ՝ Վրէժ Բաղումեանը, Մկրտիչ Թումասեանը, Հրաչ Յակոբեանը, Ռայմոնդ Բաղրամեանը (Խաթուն-Նեժադ), Վարդան Աբրահամեանը եւ Հենրիկ Տէր-Յովհաննիսեանը:   

Միջոցառմանը ներկայ էին անձնուրացների գծով Սպահանի նահանգապետի խորհրդական դոկտ. Եազդին, պետական պաշտօնատարներ, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, հայ նահատակների ընտանիքները, ազգային մարմինների ներկայացուցիչները, «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ: Ծրագիրը վարեց Թովմա Գալստանեանը:

Կարգի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամները հսկման կարգ կատարեցին յուշաքարի շուրջ:

 

Թղթակից (Նոր Ջուղա)

 
hooshakar_01.jpg hooshakar_02.jpg hooshakar_03.JPG

hooshakar_04.jpg hooshakar_05.JPG hooshakar_06.jpg

hooshakar_07.jpg hooshakar_08.jpg hooshakar_09.jpg

hooshakar_10.jpg hooshakar_11.jpg hooshakar_12.jpg

hooshakar_13.jpg hooshakar_14.jpg hooshakar_15.jpg

hooshakar_16.jpg hooshakar_17.jpg hooshakar_18.jpg

hooshakar_19.jpg hooshakar_20.jpg hooshakar_21.jpg

hooshakar_22.jpg hooshakar_23.jpg hooshakar_24.jpg

hooshakar_25.jpg hooshakar_26.jpg hooshakar_27.jpg

hooshakar_28.jpg hooshakar_29.jpg hooshakar_30.jpg

hooshakar_31.jpg hooshakar_32.jpg hooshakar_33.jpg

hooshakar_34.jpg hooshakar_35.jpg hooshakar_36.jpg

hooshakar_37.jpg hooshakar_38.jpg hooshakar_39.jpg

hooshakar_40.jpg hooshakar_41.jpg hooshakar_42.jpg

hooshakar_43.jpg