Հինգշաբթի՝ 2017 թւականի նոյեմբերի 16-ի առաւօտեան, Շահինշահրի «Հայ կանանց եկեղեցասիրաց» միութեան վարչութեան նախաձեռնութեամբ այցելութիւն էր կազմակերպւել Նոր Ջուղայի եկեղեցիներին: Նշեալ Միութեան անդամները Վարչութեան ուղեկցութեամբ առաւօտեան հանրակառքով մեկնեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու այնտեղի պատմական եկեղեցիները:

Նոր Ջուղայում, այցելուներին միացաւ արժ. Տ. Սահակ  քհնյ. Մինասեանը, ով հանգամանօրէն ներկայացնելով  այդ փառաւոր ու հիասքանչ եկեղեցիների պատմականը օգտակար եւ հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց այցելու խմբին: Նրանք միասնաբար ջերմեռանդ աղօթեցին եւ մոմ վառեցին՝ ապրելով հոգեկան անդորր:

Միջօրէին խումբը քիչ դադարից յետոյ, շարունակեց իր այցելութիւնը մինչեւ յետկէսօրեայ ժամը 4-ը՝ այդ օրն այցելելով Նոր Ջուղայի վայելչաշէն բոլոր եկեղեցիները: 

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝  Վ. Յարութիւնեան

 

 

 

shahinshahr_yekeghexi_01.jpg shahinshahr_yekeghexi_02.jpg shahinshahr_yekeghexi_03.jpg