Սիրելի Ժողովուրդ, 

Այսու դիմում ենք Ձեզ, որ թւականիս կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Իրանի արեւմտեան կողմում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին զօրակցելով՝ անվերապահ եւ սրտցաւ մօտեցումով, Ձեր նիւթական օժանդակութիւնները մուծել ներքոյիշեալ հաշւեհամարին կամ Ազգային Առաջնորդարանի հաշւապահութեան մօտ:

شماره حساب  4219857624  نزد بانک ملت شعبه خاقانی بنام شورای خلیفه گری ارامنه اصفهان

Այս առիթով մէկ անգամ եւս ցաւակցում ենք Իրանի ղեկավարութեանը եւ աղէտեալների համար աստւածային մխիթարութիւն ենք հայցում:

Սպահանի Հայոց Թեմի
Թեմական Խորհուրդ
15 Նոյեմբեր 2017 - Ս. Ա. Վանք