Աշակերտութեան օրւայ առթիւ, շաբաթ՝ 2017 թւականի նոյեմբերի 4-ի առաւօտեան, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը ընկերակցութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ անդամ Նապիկ Մելիքեանի առանձնաբար այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարան, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիր եւ «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցներ:

Օրւայ առթիւ աշակերտներին շնորհաւորանքի խօսք փոխանցեց Պրն. Աբրահամեանը, այնուհետեւ հանդիպելով դպրոցների տնօրէններին ունկնդրեց նրանց մտահոգութիւններն ու տեսակէտները:

 Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները տրամադրեցին դպրոցների գրասենեակները 

ayx_dbrox_01.jpg ayx_dbrox_02.jpg ayx_dbrox_03.jpg