Չորեքշաբթի՝ 2017 թւականի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, «Մանուկների Համաշխարհային» եւ «Տարեցների»՝  երկու գեղեցիկ օրւայ առիթով, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ զբօսանք էր կազմակերպւել դպրոցի սաների, ծնողների, պապիկների եւ տատիկների համար:

Մասնակիցները պատասխանատուների ուղեկցութեամբ վայելեցին հաճելի պահեր՝ խանդավառութեամբ մասնակցելով կազմակերպւած խաղերին ու մրցոյթներին:

 

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝

Վ. Յարութիւնեան