Նոր Ջուղայում «Գիտունիկի տնակ» անւանակոչւած ամառային մանկական ծրագիրը՝ այս տարի եւս ամառային արձակուրդների ընթացքում իր շուրջը համախմբեց համայնքի մանուկներին՝ նրանց մատուցելով բազմաբնոյթ եւ հետաքրքիր ձեռնարկներ:

Ծրագիրը, որի նախաձեռնողը Նոր Ջուղայի Հայ Մարզա-Մշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութիւնն էր, իրականացւեց շաբաթական հանդիպումներով, թւականիս յուլիսի 18-ից սեպտեմբերի 8-ը՝ միութեան կենտրոնատեղիում:

Ծրագրի ընթացքում մանուկներն ունկնդրեցին հեքիաթ, որը զուգորդւած էր տիկնիկային խաղով, դիտեցին աճպարարութիւն, ստեղծագործեցին նկարչութիւններ, խաղացին բազմատեսակ խաղեր եւ այսպէս մանուկները խանդավառ մթնոլորտում հետաքրքիր ժամանակ անցկացնելուց բացի՝ ունեցան ամառային քաղցր յիշողութիւններ:

«Գիտունիկի տնակ»-ը իր աշխատանքն աւարտեց մանկական դաշտահանդէսով: Ամառային այս գեղեցիկ եւ բոլորի կողմից սիրւած ծրագիրը իրականացաւ Մշակութային միաւորի մի շարք տաղանդաշատ անդամուհիների, անհատ մասնագէտների ու ծնողների անվերապահ համագործակցութեամբ:

 
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարարտ» միութեան
 թղթակից՝ Երանուշ Թահմազեան
 
 
photo_1.jpg photo_10.jpg photo_11.jpg

photo_12.jpg photo_14.jpg photo_15.jpg

photo_16.jpg photo_17.jpg photo_18.jpg

photo_2.jpg photo_20.jpg photo_3.jpg

photo_4.jpg photo_5.jpg photo_6.jpg

photo_8.jpg